Գրքերի թարգմանություն հայերենից անգլերեն
ProofreadingServices.com-ը կատարում է գեղարվեստական և այլ տեսակի գրքերի թարգմանություն հայերենից անգլերեն՝ օգնելով հեղինակների ավելի շատ ընթերցողներ ունենալ և ավելի շատ գրքեր վաճառել։ Մեր պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայությունները կատարվում են բացառապես մասնագետների կողմից, առանց ավոտմատացված գործիքների։ Արդյունքում մենք տրամադրում ենք ճշտգրիտ թարգմանություններ՝ պահպանելով ձեր ոճն ու տոնը։
Կապվեք մեզ հետ գրական թարգմանության գնառաջարկ ստանալու համար.
Ինչու արժե թարգմանել ձեր գիրքը հայերենից անգլերեն
Ձեր գիրքը գրելու համար դուք ամիսներ կամ նույնիսկ տարիներ եք ծախսել, ինչու՞ սահմանափակել դրա հասանելիությունը հրատարակելով այն միայն հայերեն։ Ձեր գիրքը հայերենին չտիրապետող միլիարդավոր մարդկանց համար հասանելի դարձնելու ամենալավ տարբերակը այն անգլերեն թարգմանելն է։ Պրոֆեսիոնալ անգլերեն թարգմանության շնորհիվ կարող եք ոչ միայն ավելացնել ձեր ընթերցողների քանակը, այլ նաև վաճառքի ծավալը։
Ինչպիսի՞ գրքերի թարգմանություն ենք առաջարկում
Մենք առաջարկում ենք հայերենից ամերիկյան և բրիտանական անգլերեն թարգմանություններ՝ մեր անգլախոս թիմի կողմից առաանձին սրբագրման ծառայությամբ։ Մինչ այլ ծառայություններ առաջարկում են թարգմանել միայն ձեր գիրքը, մենք թարգմանելուց հետո հանձնում ենք այն անգլախոս մասնագետի, որ հղկում է անբնական նախադասությունները և ուղղում հնարավոր բացթողումները։ Չէ՞ որ ProofreadingServices.com-ը սկսել է խմբագրման և սրբագրման ծառայություններ մատուցելուց և մեր թիմը բաղկացած է աշխարհի լավագույն անգլախոս խմբագիրներից։
Ի՞նչ ձեռագրեր ենք թարգմանում
Մենք թարգմանում ենք աշխարհի տարբեր երկրների հեղինակների վեպեր, ոչ գեղարվեստական գրքեր, մանկական գրքեր և այլն։ Մենք մասնագիտացած ենք հետևյալ ուղղություններում…
- Գեղարվեստական գրքեր, օրինակ՝ գիտաֆանտաստիկ վեպեր, դետեկտիվ վեպեր, սիրավեպեր և պատմական գրականություն
- Գիտական գրքեր, օրինակ՝ փիլիսոփայական, պատմական, գիտական և այլ թեմաներ
- Բիզնես գրքեր, օրինակ՝ արդյունավետության բարձրացման, առաջնորդության մասին էլեկտրոնային գրքեր և ավելին
Մենք աշխատել ենք հազարավոր հաճախորդների հետ՝ թարգմանելով բազմաթիվ ժաներերի և թեմաների գրքեր․ երիտասարդական գրականությունից և հուշագրերից մինչև խոհարարական գրքեր և ոչ գեղարվեստական գրականություն քաղաքագիտության, տեխնոլոգիայի և արվեստի մասին։ Շնորհիվ տարիների մեր փորձի և լեզվի մասնագետների մեր լայն ցանցի՝ մենք կարող ենք թարգմանել և խմբագրել գրքեր գրեթե ցանկացած լեզվով և ցանկացած թեմայով։
Ինչու՞ ընտրել մեր հայերեն թարգմանության ծառայությունը ձեր գիրքը թարգմանելու համար
ProofreadingServices.com-ում մենք գեղարվեստական գրքերի թարգմանութունը վստահում ենք միայն համապատասխան մասնագետներին, և չենք հանձնարարում այն ընդհանուր թարգմանիչներին։ Հմուտ գեղարվեստական թարգմանիչը շրջանցում է բառացի թարգմանությունը՝ փոխարենը փոխանցելով ժանրին բնորոշ ոճը և պահպանելով ձեր գրական ոճի առանձնահատկությունները։
Մեր նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հեղինակներին միացնել բարձրակարգ անգլախոս թարգմանիչների և խմբագիրների հետ։ Անկախ նրանից, դուք ապրում եք Երևանում, Գյումրիում, Վանաձորում թե այլուր, առանձին խմբագրությամբ մեր հայերեն-անգլերեն թարգմանչական ծառայությունները կօգնեն ձեզ ավելի շատ ընթերցողներ ձեռք բերել, ովքեր կգնեն ձեր գրքերը և կվայելեն ձեր աշխատանքները։ Մենք առաջարկում ենք բարձրորակ թարգմանչական ծառայություններ, հիանալի սպասարկում և մատչելի գներ, ինչպես նաև երաշխավորում ենք, որ դուք գոհ կմնաք մեր աշխատանքից։