Առցանց պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայութուններ
ProofreadingServices.com-ն առաջարկում է պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայություններ անգլերենից հայերեն, հայերենից անգլերեն և շատ այլ լեզուներով։
Թեև մենք առավելապես հայտնի ենք անգլերեն խմբագրման և սրբագրման մեր ծառայություններով, որոնցից օգտվում են գիտաշխատողներ, աշխատանք փնտրողներ, գործարարներ և հեղինակներ ամբողջ աշխարհից, մեր թարգմանչական ծառայությունները շարունակում են մեր բարձրորակ աշխատանքի, հիանալի սպասարկման և մատչելի գների ավանդույթը։
Կապվեք մեզ հետ թարգմանության գնառաջարկ ստանալու համար
Ի՞նչ թարգմանչական ծառայություններ ենք առաջարկում
Ցանկանում եք նյութեր հրատարակել անգլիախոս երկրու՞մ, անգլերեն ամսագրու՞մ կամ նմանօրինակ այլ տեղ։ Մենք առաջարկում ենք հայերենից անգլերեն թարգմանություն, որը խմբագրվում է մեր անգլիախոս թիմի կողմից։
Ցանկանու՞մ եք ձեր նյութերը հասանելի դարձնել միլիարդավոր մարդկանց համար աշխարհի տարբեր կետերից, բայց անգլերեն չե՞ք խոսում։ Մենք առաջարկում ենք թարգմանչական ծառայություն անգլերենից հայերեն, էստոներեն, ճապոներեն և շատ ավելին։
Մենք մասնագիտացած ենք հետևյալ ուղղություններով․
- Գիտական թարգմանություն – մեր թիմը սիրով կթարգմանի ձեր հոդվածները, գիտահետազոտական աշխատանքները և թեզերը անգլերեն կամ անգլերենից հայերեն, որպեսզի կարողանաք դրանք ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնել և մեծացնել ձեր աշխատանքի ազդեցությունը։
- Բիզնես նյութերի թարգմանություն – ձեր ընկերության կայքի, բլոգի, մարքեթինգային և այլ բիզնես նյութերի թարգմանությունն առանցքային նշանակություն ունի ձեր բիզնեսի զարգացման և ավելի շատ գումար վաստակելու համար։
- Գրական թարգմանություն – դուք շատ եք աշխատել ձեր գրական աշխատանքի վրա, լինի դա վեպ, հուշագիր կամ սցենար։ Պրոֆեսիոնալ թարգմանությունը կարող է էապես ավելացնել ընթերցումների քանակը և թույլ տալ, որ ձեր աշխատանքը վայելի համաշխարհային լսարանը։
ProofreadingServices.com-ի լեզվաբանների մեր թիմը հազարավոր փաստաթղթեր է թարգմանել Երևանից, Գյումրիից, Վանաձորից, ինչպես նաև աշխարհի տարբեր կետերից մեր գոհունակ հաճախորդների համար։ Ի տարբերություն թարգմանչական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների՝ մենք հայերենից անգլերեն թարգմանության հետ առաջարկում ենք նաև անգլերեն սրբագրման ծառայություն, որպեսզի թարգմանված նյութը այնքան սահուն հնչի, կարծես այն գրվել է լեզվի կրողի կողմից։
Ո՞վ ենք մենք
ProofreadingServices.com-ում թարգմանիչներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը, որպեսզի ձեր նյութը թարգմանեն պահպանելով ձեր ոճն ու տոնը։ Քանի որ մեր հայ թարգմանիչները մասնագիտացած են մի շարք ուղղություններում, սկսած համակարգչային գիտություններից մինչև դեղագիտություն, ձեր նախագծի մասին հոգ կտանեն այնպիսի մասնագետներ, որոնք ծանոթ են թեմային։ Այսպիսով, լինի դա անձնական գրություն, քեյս-սթադի, թե ավարտական թեզ թարգմանված անգլերենից կամ անգլերեն, կարող եք վստահ լինել, որ մեր հայ թարգմանիչները կտրամադրեն բարձրորակ թարգմանություն։
Ինչու՞ ընտրել մեր հայերեն թարգմանչական ծառայությունները
ProofreadingServices.com-ն օգնում է գրողներին կապվել լավագույն թարգմանիչների և անգլիախոս սրբագրիչների հետ ամբողջ աշխարհից։ Բիզնես, գիտական և գրական նյութերի մեր մատչելի, ճշտգրիտ թարգմանությունները կօգնեն ձեզ գտնել նոր ընթերցողներ և ընդլայնել ձեր լսարանը միջազգային հարթակում՝ անկախ լեզվից և թեմայից։ Մենք հպարտ ենք մեր թարգմանիչների առաջարկած որակի բարձր չափանիշներով և երաշխավորում ենք, որ դուք գոհ կմնաք մեր աշխատանքից։